Ռուսաստանը նոր մարտահրավեր է նետում Հայաստանին

timthumb

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն այն համոզմանն է, որ Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն իրենց ուղղակի ազդեցությունը չեն ունենա Հայաստանի վրա, սակայն ինչքան սրվեն Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերությունները, այդքան այն վատ կանդրադառնա Հայաստանի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետը:

Խոսելով մեր երկրում ժողովրդավարության որակի մասին՝ քաղաքագետը նշեց, որ մեր երկրում այն գտնվում է անբավարար մակարդակի վրա և համեմատականներ անցկացրեց ամերիկյան ժողովրդավարության մոդելի հետ. «Այն, ինչ հիմա կատարվում է ԱՄՆ-ում, դասական ժողովրդավարության օրինակ է: Եկավ նախագահ Թրամփը, ով ուներ իր կարծիքը, բայց նախագահի կարծիքը չի կիսում խորհրդարանը, նույնիսկ նախագահի կուսակիցները: Եվ հետևաբար պատժամիջոցներ սահմանվեցին Ռուսաստանի նկատմամբ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանի պաշտպանական մեխանիզմներին, Գրիգորյանն ասաց, որ Ռուսաստանը ԵԱՏՄ-ի միջոցով խաղի կանոններ կսահմանի. «Ի պատասխան այդ պատժամիջոցների՝ Ռուսաստանը ԵՏՄ-ի միջոցով խաղի կանոններ կմտցնի, որ պաշտպանի իր արտադրողին, իրեն: Երբ Ռուսաստանը վարորդական իրավունքների մասին օրենքում փոփոխություններ արեց և արգելեց հայկական վարորդական իրավունք ունեցողներին աշխատել, այդ կերպ Ռուսաստանն իր տեսանկյունից ճիշտ քայլ արեց՝ պաշտպանեց իր աշխատողին: Հիմա մեր վարորդների փոխարեն ռուսները կաշխատեն»:

Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ սոցիալական վիճակի վատթարացումից ելնելով՝ Ռուսաստանը կպաշտպանի իր աշխատողին ու արտադրողին, ինչն էլ մարտահրավեր է Հայաստանի համար: Քաղաքագետը նաև հավելեց, որ դա մարտահրավեր է մեզ համար. «Մենք մեզ համար հանգիստ աշխատել, ապրել ենք, և մի քանի օր առաջ ուժի մեջ մտան ԵԱՏՄ-ի խաղի նոր կանոնները, որի համաձայն, Բագրատաշենի գյուղացին չի կարող 5 կգ-ից ավելի մթերք տանել Վրաստան։ Ուստի պետք է Հայաստանում նոր մշակույթ զարգանա և խոսեն ոչ թե ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի համար, այլ ելնեն միայն Հայաստանի շահից»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *