Ռուսաստանը վերացրեց Թուրքիայից մթերքի մատակարարումների մի շարք սահմանափակումներ

timthumb (2)

 

ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ստորագրել է որոշում Թուրքիայից մթերքի մատակարարումների մի շարք սահմանափակումների վերացման մասին: Փաստաթուղթը հունիսի 2-ին զետեղված է ՌԴ-ի կառավարության կայքում:

 

«Ստորագրված որոշմամբ ցանկից հանված են մսեղիքի սառեցված մասերը, ընտանի հավերի եւ հնդկահավերի ենթամթերքը, թարմ կամ սառեցված վարունգը եւ մանրավարունգը, թարմ խնձորը, տանձը, խաղողը, մորին եւ ելակը»,- ասված է, մասնավորապես, փաստաթղթի պարզաբանական գրության մեջ:

 

Նաեւ վերացվում է այն կազմակերպությունների կողմից որոշակի աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման արգելքը, որոնք գտնվում են Թուրքիայի իրավասության ներքո կամ վերահսկվում են Թուրքիայի քաղաքացիների եւ կազմակերպությունների կողմից: Խոսքը վերաբերում է շինարարությանը, տուրիստական գործակալությունների եւ հյուրանոցների գործունեությանը, փայտամշակմանը եւ այլ բաների: Թուրքիայի ընկերություններին թույլատրվում է ծառայություններ մատուցել պետական եւ մունիցիպալ կարիքների ապահովման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *