Ռուս զինվորականներն ստանձնել են Հալեպի մանկատան շեֆությունը

timthumb (1)Սիրիայում հակամարտության կողմերի հաշտեցման կենտրոնի ռուս սպաներն ստանձնել են Հալեպի մանկատան շեֆությունը:

«Այժմ մեր մանկատանը 37 որբ երեխա կա: Մենք ջանում ենք հնարավոր ամեն բան անել, որպեսզի այստեղ նրանք իրենց զգան ինչպես տանը, որպեսզի դառնան մեկ մեծ ընտանիք»,-լրագրողներին պատմել է մանկատան տնօրեն Մուհամադ ալ Թայեբը:

Փոքրիկ սիրիացիներն այսպիսի մանկատներում են հայտնվում, եթե ռազմական գործողությունների ընթացքում զոհվել են նրանց բոլոր ազգականները: «Ոմանց մենք պարզապես վերցրել են փողոցից: Ջանում ենք փոխարինել նրանց ծնողներին: Շատ երեխաների հոգեբանի օգնություն է հարկավոր. նրանք չափազանց շատ բան են վերապրել, տեսել են պատերազմի ողջ սարսափը»,-ասել է մանկատար դաստիարակ Բայան Լաժինին:

Նա նշել է, որ նախքան պատերազմը Հալեպում մանկատներ չկային. եթե երեխայի ծնողները մահանում էին, ապա միշտ գտնվում էր մեկը, որը նրան որդեգրում էր: Բայց այժմ քաղաքում բազմաթիվ անտուն երեխաներ կան: Մանկատունը գոոծում է քաղաքացիների նվիրատվությունների շնորհիվ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *