Սահմանադրական փոփոխություններ կարող են իրակացնվել ՀՀԿ-ի համաձայնության դեպքում․ փաստաբան

timthumb (8)

Ես չգիտեմ թե ովքեր են Վարչապետ Փաշինյանին խորհուրդ տվել այդպիսի տոնայնությամբ հանդես գալ դատական համակարգի նկատմամբ և սահմանադրության մեջ փոփոխություններ իրկանացնելու, անցումային արդարդատության մասին և այդպիսի գործիքակազմի ներդրման նախաձեռմնությամբ հանդես գալ, բայց ես չեմ ցանկանում, որ այդ սցենարը լինի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Վարչապետ Փաշինյանն առաջարկում է ՀՀ սահմանադրության 92-րդ հոդվածում փոփոխություն իրակացնել արտահերթ խորհրդանական ընտրություններ անցկացնելու համար՝ բացառելով վարչապետի հրաժարականի պայմանը։ Այս դեպքում փոփոխություն իրակացնելու իրավասությունը վերապահված է ԱԺ-ին։ ԱԺ-ն ձայների 2/3-րդով կարող է փոփոխություն իրակացնել այդ հոդվածում»,-ասաց փաստաբանը։

Փաստաբանը նշեց, որ սահմանադրական փոփոխություններ կարող են իրակացնվել բացառապես մի դեպքում եթե ՀՀԿ-ն տա դրա մասին համաձայնությունը։

«Այս խնդիրը լուծելու համար առաջարկվում է ՀՀԿ-ին գործել երկրորդ քաղաքական ինքնասպանությունը, որովհետև սահմանադրություն փոփոխելու համար պետք է ստիպել ԱԺ-ին որոշում կայացնել փոփոխություն կատարելու համար և երկրորդ անգամ ստիպել սեղմել կոճակը՝ ինքնալուծարման մասին։ Ես չեմ բացառում, որ կլինեն պատգամավորներ, որոնք այս ժեստը կարող են ընկալել, որպես  անձնական ստորացում, ինչը կարող էր լուրջ պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել»,-ասաց Նորիկյանը։

Նա գտնում է, որ ամենաճիշտ ճանապարհը չէ սահմանդրության մեջ փոփոխություններ կատարելով գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

«Սահմանդրությունը պետք է փոփոխվի, ընտրություններից հետո լեգիտիմ մարմնի կոմից»,-հավելեց Նորիկյանը։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *