Սամվել Ալեքսանյանի բաց դասը՝ աղքատներին…

timthumb (1)

ԱԺ-ը կառավարության առաջարկով արտահերթ նիստ էր հրավիրել: Զարմանալի է, բայց նիստին ներկա էր նաեւ ՀՀԿ-ական, բիզնեսմեն պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով հերթական անգամ փայլեց իր էպոտաժով, հայտարարելով, որ շատերը Հայաստանում բիզնես չեն կարողանում դնել, որովհետև չեն մասնակցում իր բիզնես դասերին: Սակայն պետք չէ ակնկալել, որ Հայաստանի բոլոր սկսնակ գործարարներն  արդեն իսկ հերթ են կանգնել Ալեքսանյանի «մաստեր-կլասը» ունկնդրելու համար, քանի որ հատկապես վերջիններիս քաջ ծանոթ է ՀՀԿ-ական պատգամավորի «բիզնես հաջողության» գաղտնիքը:

Ընդ որում՝ իրավիճակի զավեշտը կայանում է նրանում, որ ինքը՝ Ալեքսանյանը, բազմիցս իր «հարցազրույցներում» հայտարարել է, որ բիզնես չունի եւ «գոյատեւում է» կնոջ գումարներով եւ պատգամավորի «աղքատիկ» աշխատավարձով: Վերջին ընտրությունների նախաշեմին էլ Ալեսքանյանը հայտարարել էր, թե քարոզարշավի համար փող չունի: Լրագրողներից մեկը, անդրադառնալով դպրոցների տնօրենների՝ ՀՀԿ-ի համար ցուցակներ հավաքելու ու ընտրակաշառքի վերաբերյալ տեղեկություններին, Ալեքսանյանին հարցրել էր, թե նա ինչ կերպ է վարձահատույց լինում իր ընտրողներին: Ի պատասխան՝ Սամվել Ալեքսանյանն ասել էր. «Ցա՜վդ տանեմ, ես ոչ բիզնես ունեմ, ոչ փող ունեմ, ո՞նց եմ բաժանելու»… Եվ իհարկե, նման անկեղծացումից հետո տրամաբանական հարց է առաջանում՝ այդ ի՞նչ բիզնես դաս կարող է տալ սեփական կնոջ գրպանին նայող մարդը: Իրականում միակ դասը, որը կարող է տալ Սամվել Ալեքսանյանը՝ այն է, թե ինչպես ստեղծել մենաշնորհ, խեղդել փոքրերին և անպատիժ մնալ՝ քամելով տնտեսությունը: Ալեքսանյանն այսօր դաս է տալիս միայն մեկ պատճառով՝ որովհետև ժամանակին իրեն «դաս տվող»՝ այդպես էլ չգտնվեց: Արդյունքում նա իր բնածին տաղանդի շնորհիվ դարձել է ներկա քրեաօլիգարխիկ տնտեսական համակարգի կարկառուն դեմքերից մեկը, և քանի որ այդ համակարգը փոփոխվելու որևէ նշան ցույց չի տալիս՝ Սամվել Ալեքսանյանի թրեյնինգները դեռ երկար ժամանակ օգտակար կլինեն սկսնակ գործարարների համար:

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *