Սամվել Կարապետյանը ճանաչվել է 2017 թվականի տարվա մարդ

26105410_1949765961952603_177764929_n

Ռուսաստանաբնակ 30-ից ավել մեծահարուստ հայ գործարարների մասնակցությամբ ներդրողների ակումբի հիմնադրում Երևանում, որի անդամները միլիոնավոր դոլարների ներդրումներ են կատարում և կատարելու Հայաստանի տնտեսության մեջ…

Գերժամանակակից շքեղ կրկեսի և տարածաշրջանում նմանը չունեցող շատրվանների պուրակի կառուցապատման աշխատանքներ Երևանում…

Ավելի քան 15 մլն դոլարի ներդրում` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսա­րանում (Պոլիտեխնիկ), որի արդյունքում երբեմնի որակյալ կադրեր արտադրող Պոլիտեխնիկը վերազինվում է արդի տեխնոլոգիաներով և ծրագրերով` տաղանդավոր մարդկանց նոր սերունդ կրթելու նպատակով…

Ռուսաստանում ամենաճանաչված և ռեյտինգային Ռիո մոլլի կառուցում Երևանում` ևս մի քանի մլն դոլարի ներդրման արդյունքում…

Ֆինանսական դժվարությունների մեջ հայտնված Ucom ընկերության բաժնետոմսերի գնում, որի արդյունքում խնդիր է դրվել Ucom-ը դարձնել վերհայաստանյան, միջազգային օպերատոր` ստեղծելով լայն ճանաչում ունեցող հայկական բրենդ` կրկին միլիոնավոր դոլարների ներդրում…

ՙՀայաստան համահայկական հիմնադրամին՝ Արցախը շենացնելու նպատակով փոխանցված 2 միլիոն 250 հազար դոլար (ի դեպ շշուկներ կան, որ իրականում ավելի մեծ գումար է փոխանցվել, բայց փոխանցողը խնդրել է չհրապարակել)…

Առաջիկա տարիներին Հայաստանի էներգետիկ անվտանգությունը բարձրացնելու համակարգը արդիականացնելու նպատակով` մեկ մլիարդ դոլարի ներդրում կատարելու մասին հայտա­րա­րություն` Հայաստանի համար աննախադեպ և սենսացիոն հայտարարություն…

Եվ էլի շատ ու շատ հայաստանակենտրոն, հանուն հայկական գործոնի ուժեղացման կատարվող ներդրումներ ու ներդրվող ջանքեր մեծ հայորդու կողմից, ում «Դե Ֆակտո» ամսագրի խմբագրությունը ճանաչել է 2017 թվականի տարվա մարդ: Մեկ տարվա ընթացքում մեկ հայ մարդն այնքան շատ ծառայություններ է մատուցել սեփական ժողովրդին, որ կարելի է ժամերով թվարկել, պատեկրացնում եք, եթե նման հայորդիներ մեր ժողովուրդը շատ ունենար…

Շնորհակալություն ձեզ պարոն Կարապետյան…

Աստված պահապան ձեզ և ձեր ընտանիքին…

ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *