Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել

timthumb (1)

Գործարար Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311 (կաշառք ստանալը) հոդվածով։Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Կարեն Բատիկյանը։

«Գործի վերաբերյալ մանրամասներ չեմ կարող հայտնել։ Միայն կարող եմ ասել, որ մեղադրանքը բացարձակապես կապ չունի Մարտի 1-ի գործի հետ»,- նշեց նա։ 

Բատիկյանի փոխանցմամբ, Մայրապետյանը մեղադրանքը չի ընդունում։

Փաստաբանի խոսքով՝ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Դատարանն այս պահին քննում է միջնորդությունը։

Հիշեցնենք, որ խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6–ին։ Սակայն Հատուկ քննչական ծառայությունն այժմ էլ որևէ տեղեկություն չի հայտնում քրեական գործի մասին։

Նշենք, որ այս գործով հարցաքննվել և որպես վկա է ներգարավվել նաև գործարար Սիլվա Համբարձումյանը:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *