Սամվել Մայրապետյանն ու Սիլվա Համբարձումյանը առերեսվել են

timthumb

Գործարարներ Սամվել Մայրապետյանի և Սիլվա Համբարձումյանի միջև առերեսում է տեղի ունեցել: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Սիլվա Համբարձումյանը:

«Սամվելի պատճառով ես էլ եմ հարցաքննվել։ Անիմաստ հայտնվել եմ էդ ցուցակի մեջ: Հարցաքննությունը եղել է Մարտի 1-ի գործի շրջանակում։ Սկզբում Մայրապետյանին են ստուգել, որից հետո ինձ են կանչել հարցաքննության։ Բանն այն է, որ Մարտի 1-ի օրերին փոխանցում եմ կատարել Սամվելին, ընդամենն ադքանը: Բայց ես ապացույցներ եմ ներկայացրել, որ կապ չունեմ Մարտի 1-ի գործի հետ: Չգիտեմ՝ ինչո՞ւմ են կասկածում ինձ: Առերեսման ժամանակ էլ, ցուցմունքում ինչ ասել եմ՝ նույնը կրկնել եմ»,- ասաց Սիլվա Համբարձումյանը՝ նշելով, որ չի հիշում, թե ինչի համար է փոխանցել, քանի որ դրանից 10 տարի է անցել։

Նա նշեց՝ սկզբում նախաքննական մարմին է հրավիրվել որպես կասկածյալ, սակայն ցուցմունք տալուց հետո ներգրավվել է որպես վկա: Գործարարը հերքեց նաև մամուլի տեղեկությունները, թե իր ցուցմունքի հիման վրա են ձերբակալել Մայրապետյանին։

Հիշեցնենք՝ գործարար Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6–ին։ Սակայն Հատուկ քննչական ծառայությունը չի հայտնում, թե ինչ կասկածանքով է ձերբակալվել գործարարը և արդյո՞ք նրան մեղադրանք առաջադրվելու է, թե՝ ոչ:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *