Սաշիկ Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին, փնտրում է Ինտերպոլը

timthumb (4)

Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի գործին:

Ոստիկանապետը հայտնեց, որ Նարեկ Սարգսյանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ, ոստիկանությունը համագործակցում է Ինտերպոլի հետ:

«Մենք համագործակցում ենք Ինտերպոլի կենտրոնական բյուրոյի հետ. թույլ տվեք մանրամասներ չհայտնել, բայց այնպիսի տեղեկություններ կասեմ ձեզ, որ կարծես թե մեր տեսադաշտում շուտով կլինի»,- ասաց Օսիպյանը։

Օսիպյանը նշեց, որ  Նարեկ Սարգսյանը Հայաստանից հեռացել է նր նկատմամբ հետախուզում հայտարարելուց 1-2 օր առաջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ն  հաղորդագրություն էր տարածել, որում հայտնել էր, որ Նարեկ Սարգսյանին պատկանող բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են խոշոր չափի թմրանյութեր, ինչպես նաև զենք-զինամթերք: Նարեկ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել մեկ այլ դրվագով ևս՝ մարդ առևանգելու և ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *