ՍԱՊԾ-ն կրկին չհայտնաբերեց ադրբեջանական կոնֆետներ

timthumb

Օրերս մամուլում տեղեկություններ եղան այն մասին, որ խանութներում հայտնաբերվել են ադրբեջանական մակնշմամբ կոնֆետներ: Հաճախորդն ինքն էր հայտնաբերել դրանք. փաթեթավորման վրա նշված է եղել արտադրողի հասցեն՝ «Շիրին» ԲԲԸ, Բ. Բունյաթովի փողոց 17ա, Բաքու, Ադրբեջան:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը հայտնեց, որ ծառայությունն ուսումնասիրել է հրապարակված տեղեկատվությունը, սակայն  անդրբեջանական մակնշմամբ կոնֆետներ չի հայտնաբերել:

«ՍԱՊԾ-ն այցելել է նշված խանութի հասցե՝ Երևանի Մառի 13/3 հասցեում գտնվող անհատ ձեռնարկատեր Սամվել Ղարիբյանի խանութ, սակայն ադրբեջանական կոնֆետ չի եղել: Հարակից տարածքի վաճառակետերում նույնպես որևէ նման ապրանքատեսակ չի հայտնաբերվել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ուսումնասիրություն ու վերահսկողություն մշտապես կատարվում է:

Հիշեցնենք, որ սա առաջին անգամ չէ, երբ Հայաստան է ներկրվում ադրբեջանական արտադրության ապրանք։ Հայկական շուկայում արդեն գրանցվել են ադրբեջանական խնձորի, կոնֆետի, թեյի վաճառքի դեպքեր, որոնք հավաքվել են խանութներից և ոչնչացվել։

Ադրբեջանական արտադրության կոնֆետների վաճառքի մասին ահազանգ եղավ նաև ամիսներ առաջ: Վանաձորցի ֆեյսբուքյան օգտատերը սոցցանցի միջոցով տեղեկացրել էր այդ մասին՝ հրապարակելով ադրբեջանական կոնֆետների լուսանկարները: Վերջինս լուսանկարներին կից գրել էր, որ վաճառողն ասել է՝ ամբողջ խմբաքանակը վաճառվել է, այդ մեկն է մնացել:

Լուսանկարը՝ aravot.am-ի

Սոնա Հարությունյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *