ՍԱՊԾ-ն օգնության կարիք ունի

timthumb (1)

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ պաղպաղակի այն տեսականին, որը ծառայությունը որակել էր վաճառքի համար անպիտան, հանվել է վաճառքից. «Ծառայության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պաղպաղակի նշված տեսականին ետ է կանչվել շուկայից և ոչնչացվել է»,-նշեց պաշտոնյան:

Մեր դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, շուկայում այսօր էլ կարելի է գնել ծառայության կողմից վտանգավոր որակված պաղպաղակի տեսակներից, Վահե Դանիելյանը պատասխանեց. «Մենք կատարել ենք նույնականացում, թե նշված ընկերությունը որքան է արտադրել, որքան՝ վաճառել: Ողջ խմբաքանակը ետ է կանչվել, մի մասը ոչնչացվել է, մի մասն էլ պահվել է՝ օգտահանվելու համար, իսկ տվյալ ընկերություններում արտադրական գործընթացը կասեցվել է:  Այս պահին ռիսկը մեկուսացվել է: Իսկ այն, որ գուցե շուկայում լինեն վաճառքում, պետք է ասեմ՝ այո՛, խախտումներ պետք է չլինեին, բայց ուզում եմ նշել նաեւ, որ ակնառու, խիստ պաթոգեն մանրեների մասին խոսք չկա, և առողջությանը դրանք վնաս չեն հասցնում»

Հիշեցնենք, որ խախտումներ են արձանագրվել հետևյալ ընկերություններում.

«Թամարա և Անի» ՍՊԸ
«Երևան Կաթ» ՍՊԸ
 
«Արմ Սվիթ» ՍՊԸ
 
«Արմսվիթ» ՍՊԸ
 
«Թամարա» ՍՊԸ
«Բիո Կաթ» ՍՊԸ
 
«Էլիտ Շանթ» ՍՊԸ
 
«Գրանտ Քենդի» ՀՁ ՍՊԸ
 
«Յունիո Ջելատի» ՍՊԸ
«Միքս վե Գրուպ» ՍՊԸ
 
«Իգիթ» ՍՊԸ
 
«Դոլչեզա» ՍՊԸ
«Ոսկե Պինգվին» ՍՊԸ
«Ա. Ավետյանի Ա.Ս.Ա» ՍՊԸ
 
«Ձյան Փաթիլներ» ՍՊԸ

Պաշտոնյան հավաստիացեց, որ կասեցվել է նշված բոլոր ընկերությունների արտադրական գործընթացը՝ անկախ նրանից՝ ընկերությունը մեծ է, թե փոքր: «Օլիգարխ, մոնոպոլ և նման որակումները մեզ չեն հետաքրքրում, մեր նպատակն է, որպեսզի արտադրանքը համապատասխանի սահմանված բոլոր չափանիշներին:

Վահե Դանիելյանից հետաքրքրվեցինք նաև՝ ինչ քայլերի է դիմում ծառայությունն այն բանից հետո, երբ մամուլում հայտնվում են հրապարակումներ, որ հացի, նրբերշիկի, ջրի և սննդամթերքի այլ տեսակների արտադրությունում կան առողջության համար խիստ վտանգավոր արտադրանք՝ հրապարակմանը կից ներկայացնելով նաև լաբորատոր փորձաքննություն եզրակացությունները. «Մենք այստեղ կարիք ունենք հասարակության և լրատվամիջոցների հետ ակտիվ աշխատանքի. նրանք պետք է արագ արձագանքեն և հասեցական նշեն` որ ընկերությունն է խախտում կատարել, որն իրենք բացահայտել են, որովհետև լինում են դեպքեր, երբ ՍԱՊԾ-ն հասնում է տեղ, հետքերը վերացրած են լինում: Ուստի՝ կոչ եմ անում, որ լրատվամիջոցները ցանկացած խախտում արձանագրելիս մեր ծառայության հետ ակտիվ համագործակցեն: Այսօր ամենախոցելի կառույցը հանդիսանում է ՍԱՊԾ-ն, բայց պետք է հասկանալ, որ միայն մեր վերահսկողական գործառույթը կիրառելիս՝ դրական արդյունք չենք կարող արձանագրել, այստեղ պահանջատեր պետք է լինեն և՛ լրատվամիջոցները, և՛  սպառողը»:

Աղավնի Սուքիասյան 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *