ՍԱՊԾ տեսուչները ադրբեջանական կոնֆետները հայտնաբերելու նպատակով շրջայցեր են կատարում խանութներ

timthumb

ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության տեսուչները շրջայցեր են կատարում խանութներ` հայտնաբերելու ադրբեջանական արտադրության կոնֆետ: Այս մասին հայտնեց ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:

«Առավոտ» թերթում հրապարակվել է տեղեկություն, ըստ որի՝ լրագրողն իր տան հարակից խանութից գնել է կոնֆետ, որը հին ու տհաճ համ է ունեցել: Քաղցրավենիքի վրա փնտրել է արտադրողին ու խոշորացույցով վերծանել գրություն`«Շիրին» ԲԲԸ, Բ. Բունյաթովի փողոց 17ա, Բաքու, Ադրբեջան։

Նվարդ Առաքելյանն ասաց, որ իրենք այս մասին ահազանգ չեն ստացել, բայց գնացել են հրապարակման հետքերով, կապ են հաստատել լրագրողի հետ, ճշտել խանութի հասցեն, որտեղից ձեռք է բերվել նշյալ կոնֆետը: «Տեսուչները շրջայցեր են կատարում խանութներ, ուսումնասիրություններից հետո լրացուցիչ կհայտնենք արդյունքների մասին»,-ասաց Նվարդ Առաքելյանը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *