«Սասնա ծռերը» լեգիտիմացրեց իշխանության բռնությունը

քիս

Հուլիսի 27-ին ՊՊԾ գունդը զավթած «Սասնա ծռեր» խումբը ոչ միայն կորցրեց իր ղեկավարին՝ վիրավորված Պավլիկ Մանուկյանին, այլ կատարեց քայլ, որով կանխորոշեց գործընթացի բարոյական պարտությունը։

Մեր հասարակության մեծամասնությունը դժգոհ է Սերժ Սարգսյանի իշխանության քաղաքականությունից, սակայն իր ընդդիմախոսությունն արտահայտում է քաղաքական ճանապարհով։ Ըստ այդմ՝ հասարակության մեծամասնության համար մերժելի են զինված խմբի գործողությունները։ Պատահական չէ, որ նրանց պաշտպանող հավաքներինմասնակցում են իրենց պնդմամբ 4-5 հազար, իրականում՝ 1500-2000 մարդ։

Նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների մեծամասնությունը վստահ է, որ զինված խմբի անդամները հանցագործություն են կատարել և պետք է պատասխան տան օրենքի առաջ։ Ցանկալի է ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումը, պետք է բացառել անձնական վրեժխնդրությունը, կամայականությունը, սակայն մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առաջ, որպեսզի երկրում չձևավորվի բռնության քաղաքականություն թելադրելու նախադեպ։ Այդպես են մտածում Հայաստանի բանական քաղաքացիները՝ անկախ իշխանամետ կամ ընդդիմադիր լինելուց։ Փոքրաթիվ մարգինալների մասին խոսել չեմ ուզում։ Ընդ որում՝ մարգինալ եմ համարում թե մարդկանց, ովքեր աջակցում են զինյալներին և թե նրանց նկատմամբ «սամասուդի» կոչ անողներին։

Զինված խմբի անդամները կարող են քաղաքական սխալ հաշվարկ անել ու սխալ օրակարգ ձևավորել։ Հավատացեք, սա ներելի է։ Ինչ որ կերպ կարող են մոտիվացնել նաև նրանց կողմից կատարվող հանցագործությունները։ Ի վերջո դրանց համար դատարան ու ոստիկանություն, օրենք և քննություն կա։ Բայց եթե քաղաքական սխալին, հանցագործությանը գումարվում է նաև բարոյական անկումը, ապա արդարացման որևէ բառ հնարավոր չէ գտնել։ Նույնիսկ պատերազմների կամ ահաբեկչական բացահայտ գործողությունների ժամանակ բժիշկներ չեն պատանդառվում։ «Սասնա ծռեր» խումբը գնաց այդ քայլին՝ լեգիտիմացնելով բռնությամբ, ուժով հարց լուծելու իշխանության իրավունքը։

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *