«Սասնա Ծռերը» լքեցին նիստերի դահլիճը

timthumb (1)

«Սասնա Ծռեր» խմբի 11 անդամների գործով դատական նիստին ներկա բոլոր ամբաստանյալներն այսօր որոշեցին լքել նիստերի դահլիճը:

Այս քայլով նրանք իրենց աջակցությունը հայտնեցին «Սասնա Ծռեր» խմբի այն անդամներին, ովքեր հացադուլ են հայտարարել։

Դատավորը նրանց թույլ չէր տալիս հեռանալ, նշելով, որ խախտում են դատական նիստի կարգը։

Այնուամենայնիվ, դատավորը որոշեց նրանց 5 ժամով անձամբ հեռացնել նիստից, որից հետո պաշտպանները նույնպես որոշեցին լքել նիստերի դահլիճը, հայտարարելով, որ իրենց պաշտպանյալները հրաժարվել են իրենց ծառայություններից։

Դատավորը նրանց նույնպես թույլ չէր տալիս հեռանալ, սակայն պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանը լքեց նիստերի դահլիճը։

Դատավորը որոշեց հեռանալ խորհրդակցական սենյակ, պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառելու համար։

Նիստին ներկա մյուս բոլոր պաշտպանները հայտարարեցին, որ ընդիջունից հետո չեն վերադառնալու դահլիճ։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *