«Սասնա Ծռեր»-ի Արմեն Բիլյանն արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. բուժօգնություն չի ցուցաբերվում

timthumb (11)

«Սասնա Ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը շարունակում է հացադուլը և չի համաձայնվում դադարեցնել այն: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը:

Նշենք, որ արդեն 7-րդ օրն է՝ ինչ Արմեն Բիլյանը հացադուլի մեջ է: Բիլյանը պահանջում է, որ իրեն հետազոտութոյւնների ենթարկեն բանտից դուրս՝ քաղաքացիական բուժհաստատությունում, քանի որ ունի առողջական լուրջ խնդիրներ։

«Բիլյանն ունի լուրջ առողջական խնդիրներ, բայց պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվում: Իրեն էլ ոչ մի կերպ չենք կարողանում համոզել, որպեսզի դադարեցնի հացադուլը: Նա շարունակելու է հացադուլը` մինչև պատշաճ հետազոտությունների չենթարկվի: Նրա մոտ առկա խնդիրները կապված են նյարդային համակարգի հետ, գլխում, բերանի մեջ այրոցներ ունի»,-ասաց փաստաբանը:

Նրա խոքով՝ այս ընթացքում միայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից հանձնաժողով է եկել, որպեսզի պարզեն Արմեն Բիլյանի առողջական վիճակը. «Ձևական մեկ-երկու հարց են տվել, ճնշումն են չափել, թողել-գնացել են: Ոչ մի ախտորոշում, ոչ մի բուժում չի նշանակվել»:

Պաշտպանը նշեց՝ ՔԿՀ-ի վարչության պետին դիմում է հասցեագրել՝ խնդրելով ապահովել իր պաշտպանյալի բժշկական հետազոտությունները. «Խնդրել եմ պատշաճ բուժօգնություն ցուցաբերել, անհրաժեշտության դեպքեւմ ՔԿՀ-ից դուրս՝ քաղաքացիական հիվանդանոցում: Խնդրել եմ նաև՝ նրան տեղափոխել, մասնավորապես, Արմավիր ՔԿՀ, այնտեղ պայմանները փոքր-ինչ բարվոք են, քանի որ այստեղ 6-7 հոգանոց խցում 13 հոգի է պահվում, ովքեր ծխում են, ինչն անհամատեղելի է իմ պաշտպանյալի առողջության հետ»,- նշեց փաստաբանը:

Նա ընդգծեց՝ պատրաստվում է նաև դիմել Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրին ուշադրություն դարձնելու համար:

Նշենք, որ Արմեն Բիլյանը մեղադրվում է ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ, նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ Քրեական օրենսգրքի 238–րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (զենք զինամթերք շորթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) եւ 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 11-րդ կետերով: Արմեն Բիլյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *