Սարգիս Սահակյանը դեռ ՀՀԿ կենացն է խմո՞ւմ

timthumb (2)

Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ ՀՀԿ-ն Արագածոտնում «նեղն է գցում» գյուղապետերին: Նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանը գյուղապետերին ստիպում է, որ ձայներն իրենց թեկնածուին տան: Ծաղկահովիտի գործող գյուղապետ, անկուսակցական Նորիկ Հակոբյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, թե նորմալ է վերաբերվում մրցակիցներ ունեալու փաստին. «Ընտրապայքար է, ես անկուսակցական եմ, ՀՀԿ-ն էլ իր թեկնածուին է առաջադրել, բացի դրանից, մեկ այլ թեկնածու էլ կա։ Ես հիմնական մրցակից եմ համարում ՀՀԿ-ի թեկնածուին։ ՀՀԿ-ն շատ է նեղում՝ թույլ չի տալիս ազատ ընտրություն անցկացնենք»,- ասաց Հակոբյանը:

Ինչպես երևում է՝ նախկին մարզպետն արդեն սկսել է իր «հունձը», եւ այս օրերին, ճնշում գործադրելով, մարզում օգտագործում է իր հնարավոր ու անհնար լծակները՝ ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի օգտին ձայներ բերելու համար: Սա նորություն չէ, քանի որ այն գործելաոճն է, որից ոչ ՀՀԿ-ն կարող է զերծ մնալ, ոչ էլ նրա «թողարկած» կադրերը։ Մինչ Սարգիս Սահակյանը «արջի ծառայություններ» մատուցող խմբեր ու այլ խմբակներ է փորձում պատրաստել՝ որպես հատուկ ռեզերվ՝ ՀՀԿ-ի համար, համայնքապետերի մեծ մասն այս անգամ պատրաստվում է կռիվ տալ՝ դիրքերը պահպանելու համար և կարծես չի էլ պատրաստվում ճամփա հարթել Սարգիս Սահակյանի փառահեղ վերադարձի համար: Իսկ որ վերջինս նման ցանկություններ է փայփայում՝ գաղտնիք չէ. նա մի անգամ չէ, որ ասել է՝ դեռ երիտասարդ է, փողի խնդիր էլ չունի: ՀՀԿ-ի կողմից համայնքերի խոշորացման հիմքում հենց խոշորացված համայնքները յուրայիններով համալրելն էր, սակայն հաշվի առնելով, որ անգամ ՀՀԿ-ական համայնքապետերն են միմյանց միս կրծում՝ պաշտոնը պահպանելու համար՝ ՀՀԿ-ի այս գաղափարը կյանքի կոչելն այնքան էլ հեշտ չի լինելու: Բանն այն է, որ իշխող կուսակցությունը թերագնահատել էր իր գյուղապետերի և համայնքապետերի քաղաքական ամբիցիաները, որոնք իրականում ոչնչով չեն զիջում ՀՀԿ-ական վերին էշելոնին:

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *