Ապրիլին սպասվող քաղաքական զարգացումներին ընդառաջ՝ քաղաքական ակտիվ կյանքին է վերադառնում «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը։
Այս մասին այսօր նա հայտարարեց լրագրողների հետ զրույցում և հատուկ շեշտեց, որ որ այս հարցում արդեն ունի սփյուռքից գործընկերներ։
Զախարյանը նաև ընդգծեց, որ ակտիվ քաղաքականություն վերադառնալով չի բավարարվելու և ունի հստակ հավակնություններ․ «Հավակնում եմ դառնալ Մշակույթի նախարար: Ինձ չի գոհացնում այն փաստը, որ նախարարի պաշտոնը նշանակովի է, ցանկալի կլիներ, որ մրցակցային լիներ: Արմեն Ամիրյանը գուցե լավ մարդ է, լավ է խոսում, բայց որպես Մշակույթի նախարար ես իրեն չեմ տեսնում»,— աաց Զախարյանը:
«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ»-ի առաջնորդը նաև հավելեց, որ որպես քաղաքական գործիչ՝ Կառավարությունում հավանում է Վիգեն Սարգսյանի, Արծվիկ Մինասյանի, Դավիթ Լոքյանի, Սուրեն Կարայանի աշխատանքը:
«Իսկ Դավիթ Հարությունյանը կառավարությանը պիտանի կադր է, սակայն որպես Արդարադատության նախարար իրեն չի արդարացնում: Առողջապահության նախարարն էլ բարեփոխումների անվան տակ կոսմետիկ փոփոխություններ է իրականացնում, որն առողջապահության հետ կապ չունի»,- ասաց նա:
Ասուլիսի վերջոմ Զախարյանն անդրադարձավ իր դատավարությանն ու հայտնեց, որ գնալու է մինչև ՄԻԵԴ՝ թույլ չտալով խաղալ իր հեղինակության հետ։ Իր դատավարության առումով նշեց, որ մտադիր է հասնել մինչև Եվրադատարան և թույլ չի տալու, որ որևէ մեկը խաղա իր հեղինակության հետ:
Ասուլիսի ավարտին լրագրողներին հորդորեց. «Կուզեի, որ իմ մեջ ավելի լուրջ քաղաքական գործիչ կին տեսնեք, ավելի սուր հարցեր պատրաստեք, որ ես էլ ավելի պատրաստված գամ մամուլի ասուլիսներին»: