Սարի թաղի դեպքերով կալանավորված Հրաչյա Բոյաջյանը 14 օր է՝ հացադուլի մեջ է. պաշտպան

timthumb (1)

2016թ. հուլիսի 19-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերով կալանավորված Հրաչյա Բոյաջյանն արդեն 14 օր է՝ հացադուլի մեջ է: Նա անժամկետ հացադուլ է հայտարարել ապրիլի 5-ից: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից. «Այժմ Հրաչյա Բոյաջյանը գտնվում է բուժմասում, բժիշկների հսկողության տակ, առողջական վիճակը գնահատվում է բավարար»:

 

Մեզ հետ զրույցում Հրաչյա Բոյաջյանի պաշտպան Արայիկ Զալյանը նշեց, որ հացադուլի միջոցով իր պաշտպանյալը պահանջում է փոխել իր նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը և չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. «Հացադուլի պատճառը հիմնականում կապված է քրեական գործի հետ, համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքներին»:

 

Պաշտպանից հետաքրքրվեցինք՝ ինչպես է իր պաշտպանյալի առողջական վիճակը, ասաց՝ Հրաչյա Բոյաջյանին վերջին անգամ հանդիպել է ուրբաթ օրը և նա իր ոտքով կարողացել է գնալ հանդիպման համար նախատեսված սենյակ:

 

Հիշեցնենք, որ հուլիսյան դեպքերից հետո Հրաչյա Բոյաջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

 

Սոնա Հարությունյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *