Սարքը չէր ճանաչում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մատնահետքը

17741313_1098973086874597_448133281_n

Երևանում տեղակայված 9/18 ընտրատեղամասում քվեարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահն ընտրության էր եկել կնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ: Նշենք, որ սարքավորման հետ կապված խնդիրներ առաջացան: Նախագահը ստիպված էր մի քանի անգամ մատնահետք թողնել սարքավորման վրա՝  մինչ սարքը կճանաչեր նրան:

 

Ի վերջո՝ նախագահը մոտեցավ քվեախցիկին և կատարեց իր քաղաքացիական պարտքը:

 

Քվեարկությունից հետո լրագրողների հարցին՝ թե հանուն ինչի՞ քվեարկեց երկրի նախագահը, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Քվեարկեցի հանուն մեր երկրի անվտանգության և որ մեր երկրի սահմաններն անձեռնմխելի  լինեն»,-նշեց նախագահը՝  շեշտելով, որ այսօր քվեներ հավաքելու օր է՝ ըստ էության չցանկանալով պատասխանել լրագրողների մյուս հարցերին:

 

Հարցին՝ ինչպես կգնահատի ՀՀԿ-ի շանսերը, ՀՀ նախագահը պատասխանեց. «Այսօր շանսեր գնահատելու ժամանակը չի, այսօր քվեներ ստանալու ժամանակն է»։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *