Սեղանի տակ, սեղանի վրա՝ որևէ բան չի եղել (տեսանյութ)

28580421_1710747612316109_1555222159_o

Ազգային ժողովում, այսօր, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն անդրադարձավ հայաստանյան դատարանների անկախության խնդրին և նշեց, որ այս ուղղությամբ կարգավորումներ և համապատասխան գործիքակազմ իր մեջ պարունակում է ՀՀ սահմանադրությունը:

Գագիկ Հարությունյանի խոսքով՝ դատարանների անկախության ապահովման համար այժմ ստեղծվում է Բարձրագույն դատական մարմին, որի նպատակն է հակազդեցության մեխանիզմներ ստեղծել իշխանության մեջ և դատական խորհրդի նպատակն է ապահովել իրավունքի գերակայություն և՛ իշխանության, և՛ քաղաքացիների համար առհասարակ: 

Դավիթ Հարությունյանին հարց տալու իր իրավունքից օգտվեց ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և Սահմանադրական դատարանի նախագահին հարց ուղղեց, բայց ոչ թե Բարձրագույն դատական խորհրդի կամ դատարանների անկախության մասին, այլ հիշեցրեց նախագահ Սարգսյանի հայտնի հարցազրույցը, որտեղ Սերժ Սարգսյանը նշում է, որ ինքը չի պատրաստվում երրորդ անգամ դառնալ նախագահ և իր համոզմամբ՝ նույն մարդը երկու անգամից ավել չպետք է ղեկավարի երկիրը: «Հիմա ուզում եմ հարցնել, երբ Նախագահը Ձեզ այդ մասին ասում էր, լո՞ւրջ էր ասում, թե՞ նրա խոսքում կային հումորային էլեմենտներ, սեղանի տակից ասել ա թխի գա»,-Հարությունյանին հարցրեց Փաշինյանը:

Հարցին ի պատասխան՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ երկրի նախագահն ինչ ասել է, ասել է ամենայն լրջությամբ և որևէ հումորային էլեմենտ նրա խոսքուոմ ինքը չի նկատել: 

Նիկոլ Փաշինյանի հարջորդ հարցը վերաբերում էր քաղբանտարկյալների խնդրին:

Փաշինյանի հարցին՝ արդյո՞ք Հայաստանում առկա են քաղբանտարկյալներ, Գագիկ Հարությունյանը տվեց բացասական պատասխան:

Տեսանյութը՝ Armlur.am-ի:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *