Սերգեյ Բագրատյանը՝ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուի մասին. 1in.am

timthumb (1)

Այս  պահին խմբակցությունում վարչապետի, նախագահի թեկնածուի  հետ կապված  քննարկում  չկա, նման քննարկում լինելու  պարագայում լրատվամիջոցներին  բնականաբար  կտեղեկացնենք։ Այս մասին «Առաջին  լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Ամեն դեպքում, ոչինչ  չի բացառվում, քաղաքականության մեջ երբեք մի ասա՝  երբեք, քաղաքականությունը  հնարավորի  արվեստ է, բայց  պետք է  հաշվարկել  այն  ռեալ  իրողությունը, որ  գրեթե  50 տոկոսից ավելի  ձայն ունի ՀՀԿ-ն, հետևաբար,  այս  պահին այդ մասին քննարկումը  տեղին չէ»,- շեշտեց նա։

Սերգեյ Բագրատյանը ընդգծեց՝ չի կարելի  բացառել նաև  այն, որ  ընդդիմությունը կարող է վարչապետի միասնական թեկնածու ունենալ։

Մանրամասները՝ տեսանյութում.

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *