Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ. Արմեն Դարբինյան (տեսանյութ)

5715

«Ես միշտ դեմ եմ եղել խորհրդարանական կառավարմանը, կողմնակից եմ կուռ նախագահական կառավարմանը: Այսօր էլ համարում եմ, որ Հայաստանի համար խորհրդարանական կառավարման անցնելը ժամանակավրեպ էր: Բայց դե ունենք այն, ինչ ունենք: Ունենք իրավիճակ, երբ ունենք Սահմանադրություն, երդմնակալության արարողություն: 

Իմ կարծիքով, խորհրդարանական կառավարում իրեն կարող է թույլ տալ շատ ավելի հարուստ հասարակությունը, իսկ մենք դեռևս աղքատ ենք: Պատերազմող երկիր լինելը ևս նշանակություն ունի, հենց դա է պատճառը, որ ես խոսում եմ կուռ համակարգի մասին, իսկ նախագահական համակարգը շատ ավելի ուժեղ և կուռ է»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը:

Նրա կարծիքով՝ քաղաքական լիդեր լինելու է վարչապետը. «Կարծում եմ՝ վարչապետ կլինի Սերժ Սարգսյանը, բայց կարծում եմ նաև, որ անփոխարինելի մարդ չկա: Այն համակարգը, որ պետք է որոշի, կարծես թե կողմնորոշվել է»:

Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանին՝ Դարբինյանն ընդգծեց, որ ինքը դրական է գնահատել նրա և՛ անձը և ՛ գործունեությունը վերջին երկու տարվա ընթացքում. «Ես համարում եմ, որ Կարեն Կարապետյանը զգալի թարմություն բերեց մեր տնտեսական համակարգին»,- նշեց նա:

Տեսանյութը՝ armlur.am

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *