Սերժ Սարգսյանի մասին ոչինչ չի ասե՞լ, ինչո՞ւ չեն հրապարակում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

timthumb

Քիչ առաջ ԱԺ-ում լրագրողները «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճիռը քաղաքական հաշվեհարդար էր Սերժ Սարգսյանի կողմից: Հարցին նա դրական պատասխան տվեց:

Հարցին՝ ի՞նչ են պատրաստվում անել, թե՞ համակերպվելու են իրականության հետ, Փաշինյանը պտասխանեց.

«Իրականության հետ չհամակերպվելու՝ մեր գործողությունների պլանն ունենք, որը կապված է այսօր Հայաստանում տեղի ունեցող քաղաքական պրոցեսների հետ»,- ասաց նա:

Անրադառնալով հարցին՝ ի՞նչ կարծիք ունի «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամի գործով դատարանում հետազոտված «Ծռերի» մուտքային և ելքային հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների մասին, որտեղ Պավլիկ Մանուկյանն ասում է՝ «Նիկոլին չլսե՛ք, գցե՛ք զիբիլի վեդրոն, քարերով խփե՛ք գլխին», Փաշինյանը կարծեք թե խուսափեց պատասխանել՝ հարցին հարցով պատասխանելով.

«Ինձ հետաքրքիր է՝ Պավլիկ Մանուկյանն իր հեռախոսազրույցներում Սերժ Սարգսյանի մասին ոչինչ չի ասե՞լ: Ես հարց եմ բարձրացնում՝ ինչո՞ւ չեն հրապարակում: Առաջարկում եմ Սերժ Սարգսյանի մասին ասվածը հրապարակվի, որից հետո կվերադառնանք իմ մասին ասվածին: Եթե պարզվի, որ Սերժ Սարգսյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանք է տվել, հանրապետականները նույն խրախճանքով տարածելո՞ւ են»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ օրերս Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճիռը:

Ըստ դրա՝ Ժիրայր Սեֆիլյանը մեղավոր ճանաչվեց ու գումարային դատապարտվեց 10 տարի 6 ամսվա ազատազրկման։ 

Տեսանյութը՝ armtimes.am-ի 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *