Սերժ Սարգսյանի տան հարցը դեռեւս չի լուծվել

timthumb (1)

3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին տնով ապահովելու հանձնարարականի կատարման ուշացումն օբյեկտիվ պատճառներ ունի։ Այս մասին այսօր հայտարարեց Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Խնդիրը հետևյալն է․ իրականում, մենք տարբեր տարբերակներ ենք ուղարկել 3-րդ նախագահի գրասենյակ՝ որպես առաջարկ։ Համենայնդեպս, իրենց կողմից  մատնանշվող՝ անվտանգության հետ կապված խնդիրներ կան։ Ըստ այդմ, մենք նրանցից ենք հայցել, որպեսզի տարբերակներ ուղարկեն մեզ։ Առայժմ, մեզ որևէ առաջարկ դեռ չեն ուղարկել»,- ասաց Աղաջանյանը։

Աղաջանյան նշեց, որ հավանաբար, իրենք կընտրեն նախորդ նախագահներին տրամադրված գույքին համարժեք որևէ հարմար տարբերակ. «Դա կառաջարկենք, որը կլինի վերջնական՝ անկախ նրանից՝ իրենք կառարկեն, թե ոչ»,- տեղեկացրեց Աղաջանյանը։

Նշենք, որ վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց առաջ Սերժ Սարգսյանը հրաժարվել էր իրեն տրված կառավարական ամառանոցից: Արդեն վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարել է զբաղվել Սերժ Սարգսյանին բնակարան տրամադրելու հարցով: Թեև ասվել էր, որ խնդիրը կլուծվի մեկ ամսվա ընթացքում, սակայն մինչ օրս չի լուծվել: Այս պահին Սերժ Սարգսյանը դեռևս բնակվում է կառավարական ամառանոցում:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն «աչք էր դրել» Մոնումենտում՝ Բաբայան փողոցում գտնվող Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների քառահարկ տան վրա, սակայն կառավարությունը չբավարարեց Սերժ Սարգսյանի այս ցանկությունը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *