Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ստեղծած համակարգը փլուզելու համար կդիմեն բոլոր մեթոդներին

timthumb (4)

Հայաստանի փրկության ճակատը մարտի 10-ին՝ շաբաթ օրը, Ազատության հրապարակում հանրահավաք է կազմակերպում, որի նպատակն է կանխել Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետությունը։

Արդոք կհաջողվի՞ նախաձեռնող խմբին համախմբել և ընդդիմադիր դաշտում լայն կոնսոլիդացիա ստեղծելով՝ հասնել իրենց նպատակին, և ի՞նչ կերպ է նախաձեռնող խումբը պատկերացնում իր առաջ դրված նպատակների իրագործումը՝ հասարակության համատարած անտարբերության և անվստահության պարագայում, ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց պարզել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Պետրոս Մակեյանից․

-Շաբաթ օրը նախաձեռնող խմբի անդամներով նորից դուրս կգաք փողոց՝ Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխող կոչերով։ Ձեր շարքերում կտնեսնե՞նք Րաֆֆի Հովհաննիսյանին։ Նա անձամբ կմիանա՞ ձեր կոչին։

—Նախաձեռնող խմբի կազմում են «Ժառանգության» կուսակցության շատ անդամներ. Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը մեզ հետ միասին վաղը դուրս կգան հանրահավաքի։ Կան նաև այլ կուսակցությունների անդամներ։ Րաֆֆի Հովհաննիսյանի ևս արվել է առաջարկ, կմիանա, թե ոչ՝ չեմ կարող ասել, սակայն ես անձնական որևէ բան չեմ կարող ասել։

-Արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից ովքեր են լինելու Ձեզ հետ Ազատության հրապարակում, արդյո՞ք այս անգամ ականատես կլինենք լայն կոնսոլիդացիայի։

-Առաջին հանրահավաքով դա հնարավոր չի լինի ապահովել, սակայն, մտադիր ենք պայքարը շարունակել, հանրահավաքներով չենք բավարարվելու, լինելու են պայքարի այլ տարբերակներ։

-Խորհրդարանական ընդդիմադիր ուժերից ո՞ւմ հետ եք համագործակցում։

-Խորհրդարանում միայն ընդդիմադիր ԵԼՔ դաշինքն է։ Այս պահին Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ ենք վարում։ Թե արդյուքն ինչպիսին կլինի՝ կիմանանք վաղը։ Բանակցում ենք վարչապետի վերարտադրության կանխման, «ազատություն քաղբանտարկյալներին» գաղափարախոսության շուրջ։ Ինչ կստացվի բանակցությունների արդյունքում՝ կտեսնեք վաղը։

-Ինչպե՞ս եք ինքներդ գնահատում նախաձեռնող խմբի ներուժը։ Արդյո՞ք ունեք շանս՝ ձեր առաջ դրած նպատակին հասնելու և Սերժ Սարգսյանի վերարտադրությունը վերստին թույլ չտալու համար։

-Եթե մենք հաշվի առնենք Ապրիլյան քառօրյան, «Սասնա Ծռերի» ապստամբությունը, ապրիլի երկուսի 10 հազարի օպերացիան և վերլուծում ենք այս երևույթների վերաբերյալ հասարակության արձագանքը, տեսնում ենք, որ այդ արձագանքը շատ վատն է։

-Նույն հասարակությունը շատ բացասաբար արձագանքեց թանկացումներին, բայց երբ դրա դեմն առնելու համար բողոքի ակցիա նախաձեռնեցին, չմիացավ։ Թանկացումների դեմ պայքարի դուրս եկավ շատ քիչ մարդ, թեև բողքողների թիվը շատ ավելին էր։ 

-Կարծում եմ՝ թանկացումների դեմ պայքարի այդ տարբերակը լոկալ արդյունք չէր տալու։ Կարծում եմ, որ պետք է այլ կերպ գնալ առաջ, պետք է թիրախավորել վարչապետի դառնալ փորձող Սերժ Սարգսյանին և նրա ստեղծած համակարգը։

-Այս պահին նախաձեռնող խումբն ունի համապատասխան ներուժ՝ Ձեր նշած թիրախավորման համար։

-Մեր ներուժը ժողովրդի մեջ է, եթե այդ բազմությունը դուրս գա փողոց և այդ էներգետիկան կուտակի, այո՛, արդյունքի կհասնենք։ Մեր նպատակը միայն Սերժ Սարգսյանի հեռացումը չէ, քանի որ նա կարող է վաղը հետողորմյա անել, մի դրածո ներկայացնել՝ հավերժ մնալով «գենսեկ»։ Այս համակարգը միայն Սերժ Սարգսյանով չէ, նա Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ է ստեղծել այս համակարգը և դրա փլուզման համար հանհավաքներից բացի, կդիմենք նստացույցերի և բողոքի եթերի և բոլոր այլ մեթոդներին։

-Ընդունված տեսակետ կա, որ եթե համակարգի պարագլուխներին հեռացնում ես, այդ համակարգը շատ արագ փլուզվում է, համակարգի հեռացման համար արդոք քնարկվում է նաև այս տարբերակը։  

-Դա տեսակետ է, որն ապրելու ուժ ունի, սակայն մյուս կողմից մենք ունենք մի իրավիճակ, որ այս մարդիկ համակարգը պահելու շատ լուրջ խնդիր են դրել իրենց առջև և անում են հնարավորը՝ այն  իրենց ձեռքում պահելու համար, հակառակ դեպքում՝ կբացահայտվի այն թալանն ու սպանությունների շղթան, որի մեջ թաթախված են։ Ապրիլի 9-17-ը պետք է հաստատենք ժողովրդի վստայության կառավարություն, անելու ենք ամեն բան, որ այս փուլում վերարտադրություն թույլ չտանք։

Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *