Սերժ Սարգսյանի 3-րդ պաշտոնավարումն անընդունելի է

default

Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության ներսում կռիվ է ընկել։ Խմբակցությունը բաժանվել է երկու մասի, քանի որ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դեմ է փողոցային պայքարին, ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ նախընտրում է փողոցային պայքարը՝ Սերժ Սարգսյանի վարչապետության կանխման համար։

Այսօր Ազգային ժողովում լրագրողները հետաքրքվեցին պատգամավոր Փաշինյանից՝ ո՞րն է խնդիրը, ու արդյո՞ք ԵԼՔ-ի ներսում առաջացած տարաձայնությունները կարող են վերաճել լուրջ խմորումների․ «ԵԼՔ դաշինքում միշտ կան տարաձայնություններ, մենք այնպիսի դաշինք չենք, որտեղ գործում է դեմոկրատական ցենտրալիզմ, իմ անձնական կարծիքով՝ փողոցային պայքարի անհրաժեշտություն կա։ Երբ որ քննարկումներն ավարտվեն ԵԼՔ դաշինքում, ես բոլորին կներկայացնեմ՝ ինչ համաձայնություն է կայացել։

Հարցին՝ եթե այդ քննարկումների արդյունքում ԵԼՔ-ն, այնուամենայնիվ, դեմ լինի փողոցային պայքարին, ո՞րն է լինելու  Փաշինյանի հաջորդ քայլը, պատգամավորը պատասխանեց․ «Ես չեմ կարծում, որ դաշինքը կարող է նման բան որոշել, որովհետև ես ելույթ եմ ունեցել, որի բոլոր դրույթները համաձայնեցված են եղել խմբակցության հետ և հայտարարել եմ, որ ժողովուրդը կարող է դուրս գալ փողոց և այս խայտառակ պրոցեսի վերջը դնել։ ԵԼՔ-ը որոշել է, որ Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարումն անընդունելի է»,-ասաց Փաշինյանը՝ ըստ էության՝ բացառելով ԵԼՔ խմբակցության կողմից փողոցային պայքարի դուրս չգալու մասին որոշումը։

 

«Եթե Սերժ Սարգսյանը պիտի հայտարարի, որ ինքը ստախոս է ու քաղաքական ժուլիկ, թող հայտարարի»,-ասաց Փաշինյանը՝ կրկին հիշեցնելով, որ նախագահ Սարգսյանն արդեն հայտարարել է, որ երրորդ անգամ չի պատրաստվում պաշտոնավարել։

Տեսանյութը՝ lragir.am-ի:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *