Սերժ Սարգսյանն ապագա նախագահի ձեռքից վերցնում է անգամ ներում շնորհելու բացառիկ իրավունքը

timthumb (1)

«Աշխարհի մեկ-երկու երկրում, եթե կա Կառավարության նստերը դռնփակ անելու տարբերակ, չի նշանակում, որ մենք պետք է դա ընդօրինակենք: Եթե մի տեղ մի հիմարություն է արվում, չի նշանակում, որ մենք էլ պետք է դա կիրառենք: Սա ակնհայտ արվեց Սերժ Սարգսյանի համար, ով ունի հանրության հետ աշխատելու խնդիր»,-ասում է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:

Vote 2013: Ghukasyan in good health, aide says

Վերջինիս  խոսքով՝ նախագահ Սարգսյանը, տարիներ առաջ, երբ նախագահի կեցության ցենզը տաս տարուց իջեցրեց՝ դարձնելով վեց տարի, արդեն իր հեռանկարում որպես նախագահ տեսնում էր հենց դեսպան Սարգսյանին. «Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում նշանակելը նա ավելի վաղ էր պլանավորել և դրա համար էլ նախագահի կեցության ցենզը տարիներ առաջ իջեցվեց վեց տարվա: Դա տարներ առաջ արվեց հենց Արմեն Սարգսյանի համար, ով կացության ցենզի խնդիրն ուներ»: 

Խոսելով սահմանադրական փոփոխությունների հետևանքով ձևավորված համակարգի մասին՝ Գևորգյանը նշեց․ «Այս համակարգը ոչ թե պառլամենտական, այլ սուպեր-նախագահական է, որտեղ ամբողջ իշխանությունը կենտրոնանում է գործադիր իշխանության ձեռքում»։

Անդրադառնալով Կառավարության նիստերը դռնփակ անելու որոշմանը՝ Արմեն Գևորգյանը նշեց, որ ամեն ինչ տարվում է այն ուղով, որ ամեն ինչ անցնի Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ:

«Սերժ Սարգսյանն անգամ նախագահի ձեռքից վերցնում է այն բացառիկ երկու լիազորություններից, որոնք սովորաբար նախագահներն ունենում են՝ դրանք են՝ քաղաքացիություն և ներում շնորհելու բացառիկ իրավունքները: Հիմա, փաստացի, Արմեն Սարգսյանի ձեռքից ներում շնորհելու իրավունքն էլ է վերցնում»: 

Գրիգորյանը նաև նշեց, որ Նախագահ Սարգսյանի այս քայլն ի վերջո բերելու է համակարգի փլուզման, ինչպիսին եղավ Խորհրդային միության հետ, որն ավտորիտար համակարգով գոյատևեց ընդամենը յոթանասուն տարի:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *