Սիսիանի «սուլթանի» մեծ ու փոքր ուրախությունները…

timthumb

Հայաստանում վաղուց իշխանության ներկայացուցչի պահվածքը զարմանալի չէ, առավել եւս, երբ ընդհանուր անիշխանության մթնոլորտում պաշտոնյան իր համար ֆինանսական կարողություններ է դիզում՝ նաեւ օգտագործելով լծակները, իր համար ապահովում է սուլթանին վայել կյանք: Սիսիանի երիտասարդ քաղաքապետ Արթուր Սարգսյանը, երկար տարիներ լինելով մաքսային ոլորտի միջին պաշտոնյա եւ վայելելով ինչ-որ բարձր իշխանավորի հովանավորությունը, 2016թ. հոկտեմբերի 2-ին ֆինանսական մեծ ծախսերի արդյունքում դարձավ Սիսիանի քաղաքապետ:

Գաղտնիք չէ, որ երիտասարդ քաղաքապետի անձի պաշտամունք է տիրում քաղաքապետարանում. նրա ծննդյան օրը բոլորը մեկ մարդու պես Սարգսյանի լուսանկարով շապիկներ են հագել, ինչը, մեղմ ասած, շոկի է մատնել առաջադեմ հանրությանը: Միայն առաջադեմ Արթուր Սարգսյանն անգամ չի էլ ցանկացել մեկնաբանել յուր անձի հանդեպ տածած այդ համազգային սիրո դրսևորումը: Այսօր գործող քաղաքապետը կրկին պատրաստվում է պայքարել իր պաշտոնը պահպանելու համար: Ավելի քան վստահ ենք, որ դա նրան կհաջողվի, հաշվի առնելով մրցակիցների բացակայությունը: Սա վառ վկայությունն է այն իրողության, որ իշխանությունները չեն էլ պատրաստվում հրաժարվել խորհրդային վարք ու բարքից, նրանց համար 30-ականների անձի պաշտամունքը նորմալ և բնականոն երևույթ է, իսկ ինչպես ասում են՝ այն, ինչ բնական է, բարոյական է: Իհարկե, յուրաքանչյուր ոք, առավել եւս՝ պաշտոնյա, իրավունք ունի իր ծննդյան տարեդարձը նշել ինչպես եւ որտեղ ցանկանում է, դրա համար նախատեսված շատ տեղեր կան, առավել եւս՝ Արթուր Սարգսյանի պարագայում, ով Սիսիանի մշակույթի կենտրոնը հոր՝ Լավրենտի Սարգսյանի քաղաքապետ աշխատելու տարիներին սեփականաշնորհեց, ապա վերածեց ռեստորանային համալիրի: Բայց ոչ ոք իրավունք չունի երկրի բյուջեով եւ թշվառության մեջ գտնվող սիսիանցիների հարկերի հաշվին համայնքապետարանի շենքում շոուներ կազմակերպել: Եվ սրան պետք է Սյունիքի մարզպետն ու տարածքային կառավարման նախարարությունը հետևեն, տեսնելու համար, թե տեղերում ինչով են զբաղված պաշտոնյաները: Ի վերջո, չի կարելի համայնքապետարանները դարձնել սուլթանական նստավայրեր, որտեղ գործում է միմիայն սուլթանի կամքը:

 

Ստելլա Խաչատրյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *