Սխալ ինֆորմացիա են տալիս ժողովրդին, փիս իրավիճակի մեջ են հայտնվելու, ամո՛թ է. Վիտալի Բալասանյան

timthumb (2)

Սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է: Սահմանադրական կարգը տապալում է այն ուժը, որն իշխանություն չէ: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադառանալով Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքին,  ասաց Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Ո՞նց եք պատկերացնում՝ այսօր Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը տապալի, որ մնա վարչապետ: Սա ծիծաղելի է: Իշխանությունում գտնվող մարդն ինչո՞ւ է սահմանադրական կարգը տապալում»,— ասաց Բալասանյանը

Բալասանյանի կարծիքով՝ 0038 հրամանով զորքը բերվել է զորանոցային իրավիճակի և ցանկացած երկրում կգնան դրան՝ նման իրավիճակի դեպքում:

Անդրադառանալով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, թե  ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է, որպեսզի արտակարգ դրություն մտցնելու հիմք լինի, նա նշեց նշեց. «Նրանք, ովքեր արտահայտում են այսպես, սխալ ինֆորմացիա են տալիս ժողովրդին, փիս իրավիճակի մեջ են հայտնվելու: Ամոթ է:»

Բալասանյանի նաև նշեց՝ պետք է լուրջ ուսումնասիրել մարտի 1-ի գործերը, ապա մեղադրանքներ հնչեցնել։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *