Սկանդալային վարչության պետը շնորհակալության կարիք չունի

timthumb (3)

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության նորանշանակ պետ Աննա Ստեփանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մամուլի հրապարակմանը, թե իշխանություններն իրեն պաշտոն տալով՝ շնորհակալություն են հայտնել ավագանու ընտրություններում իր կատարած աշխատանքի համար, ասաց. «Իմ կրթական գործունեության ընթացքում ես այնքան մաքուր եմ աշխատել, որ կարիք չեմ ունեցել նման շնորհակալության։ Սա մեծ պարտավորվածություն և պատասխանատվություն է, որի առաջ կանգնել եմ: Եվ ես այս պահին աշխատելու եմ, որ իրականացնեմ բոլոր այն ծրագրերը, որոնք պետք են կրթական համակարգի համար»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է այն ուսուցիչներին, որոնք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայներ են բերել «Հանրապետական» կուսակցությանը, Աննա Ստեփանյանն ասաց. «Կարծում եմ, որ կրթական համակարգի ներկայացուցիչները պետք է քաղաքականացված չլինեն։ Վստահեցնում եմ, որ եթե մարդիկ աշխատանքից հետո ունեցել են իրենց գործունեությունն այս նպատակով, ապա դա որևէ կերպ չի անդրադարձել կրթական համակարգին»։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *