Սյունիքի մարզում 46-ամյա վարորդը УАЗ-ով 80մ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է անտառում. կա 1 զոհ

timthumb (4)

Երեկ՝ հուլիսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի բնակիչ, 44-ամյա Արմեն Բաղդասարյանը իր վարած УАЗ մակնիշի 15 ԼՏ 510 համարանիշի ավտոմեքենայով Անտառաշատ-Տավրոս գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է անտառում. տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Հովհաննիսյանն ու նրա ուղևոր, Կապանի բնակիչ, 32-ամյա Միխայել Գուլիկովը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Կապանի բնակիչ, 62-ամյա Հակոբ Հակոբյանը՝ տեղում մահացել է:

Մահացածին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողների հետ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *