Սյունիքի մարզպետին կփոխարինի Գոռ Թադևոսյանը

timthumb (1)

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանին փոխարինել է մարզպետի տեղակալ Գոռ Թադևոսյանը: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկանում է Սյունիքի մարզպետարանի կայքից։

««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասի եւ 19-րդ հոդվածի համաձայն՝  ՀՀ Սյունիքի մարզպետին փոխարինում է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը»,- ասվում է մարզպետարանի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Նշենք՝ ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել այս տարվա հունիսի 8-ին, այնուհետև պաշտոնից ազատվեց Կառավարության 2018թ. հոկտեմբերի 4-ի 1080–Ա որոշումով:

Հիշեցնենք՝ Բաղրամյան պողոտայում հոկտեմբերի 2-ին աղմկահարույց օրենքի ընդունումից հետո, բողոքի ցույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հորդորել է աշխատանքից ազատել ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական նախարարներին։ Բանն այն է, որ հոկտեմբերի 2-ին, երկրորդ և վերջնական ընթերցմամբ ԱԺ-ն 67 կողմ քվեով ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Ելքի» պատգամավորների, վարչապետի հրաժարականից հետո թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը:

Նշենք, որ օրինագծին կողմ էին քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *