Սնխչի Հարութի ցավոտ վայրէջքը

timthumb (6)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց 2018 թ. խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները, և բավականին հետաքրքիր պատկեր է ստացվել Հայաստանի Հանրապետական կուսակցության համար:

Բազմաթիվ ՀՀԿ-ականների համար այս ընտրություններում ստացած ձայների թիվն ուղղակի անհամեմատելի է նախորդ արդյունքների հետ:

Մասնավորապես, կտրուկ վայրէջք է կատարել ՀՀԿ ռեյտինգային ընտրացուցակով թիվ 4 ընտրատարածքում (Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններ) առաջադրված  Հարություն Կարապողոսյանը (Սնխչի Հարութ)՝ 642 ձայն՝ նախորդ տարվա 20,306-ի փոխարեն: 

Հիշեցնենք՝ երեկ տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքում ԱԺ-ում հայտնված քաղաքական ուժերը 3-ն են՝ «Իմ Քայլը»՝ 70,44, ԲՀԿ՝ 8,27 և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 6,37 տոկոս: ՀՀԿ-ն հավաքել է 4,7 %  ձայն՝ զրկվելով 7-րդ գումարման խորհրդարանում հայտնվելու հնարավորությունից:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *