Սոչիից Սիրիա վերադարձող օդանավ է հրթիռակոծվել. օդանավում եղած հայ պատգամավորը մանրամասներ է պատմել

timthumb (1)

Այսօր՝ փետրվարի 2-ին, Դամասկոսի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելու պահին ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծության է ենթարկվել Սոչիից վերադարձող օդանավը։ Այս մասին հաղորդում է Սիրիայի հայկական «Գանձասար» պարբերականը:

Ինչպես փոխանցում է պարբերականը, օդանավի ուղևորները վերադառնալիս են եղել Սոչիում կայացած Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսից:

Պատվիրակության կազմում է եղել Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, ով պարբերականի հետ զրույցում մանրամասներ է պատմել դեպքի վերաբերյալ:

«Օդանավի վայրէջք կատարելու պահին առաջին հրթիռն ընկավ օդանավից մի քանի մետր հեռավորության վրա, այնուհետև երկու հրթիռ ևս արձակվեց դեպի օդանավը։ Բարեբախտաբար, տուժածներ չկան, օդանավն էլ չի վնասվել: Համապատասխան ուժերն անմիջապես տվեցին անհրաժեշտ կարգադրություններ և պատվիրակության անդամներին ապահով կերպով դուրս բերեցին օդանավից, այնուհետև նաև օդանավակայանից»,- ասել է Ժիրայր Ռեիսյանը:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *