Սորոսից և ԼԳԲՏ-ից անդին

timthumb (3)

Վերջին օրերին խորհրդարանական մեծամասնություն համարվող «Իմ Քայլը» խմբակցության անդամները մեկը մյուսին հերթ չտալով հայտարարություններ են հնչեցնում, որոնք հանրության լայն հատվածի կողմից քննադատության են ենթարկվում:

Ուշագրավ է այն, որ հանրությանը «կերակրող» թեզերը գնալով ավելի շեշտակի և խոցելի են դառնում, քանի որ նախ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էր, այնուհետև Հայկ Կոնջոյանը, իր «ավտորիտար բնույթի Իրանով», դրան հաջորդեց Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի՝ «պայթեցնող» հայտարարությունը, թե Սաշիկ Սարգսյանն արագաչափերի բիզնես չի ունեցել: Երեկ էլ 5-րդ ալիքում տված հարցազրույցում հերթական «ռումբը պայթեց»՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ով եթերի էր եկել անպատրաստ և խոսում էր Արցախի հարցի մասին կամ չգիտակցելով թեմայի լրջությունը, կամ խոսում էր հստակ ուղղվածություն որդեգրած:

Հարցին, թե դե՞մ է արդյոք տարածքների հանձնմանը, 27-ամյա պատգամավորը խուսափեց հստակ պատասխանից. «Մեր ժողովուրդը խաղաղասեր է և սպանելու կամ սպանվելու ցանկություն չունի…»:

Նախ նշենք, որ Թագուհի Ղազարյանը, մինչև  ապրիլյան քայլերթի սկսվելը, եղել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համակիրներից և ՀԱԿ շտաբի պատասխանատու Կարպիս Փաշոյանի հետ միասին, որպես քաղաքացիական ակտիվիստ՝ ղեկավարել և մասնակցել է մի շարք ցույցերի, որոնց թվում էր նաև ի պաշտպանություն Ասյա Խաչատրյանի կազմակերպված հայտնի ցույցը՝ «Կապույտի մեջ թեմա կա՞» և «Կապույտ մազերն ընդդեմ ռազմականացման» խորագրերով: Հատկանշական է այն, որ ըստ որոշ լուրերի, Թագուհի Ղազարյանը կապ ունի հայտնի Սորոսի կողմից սնվող ՀԿ-ների հետ և ԱԺ-ում լինելու իր հիմնական առաքելությունը ԼԳԲՏ-ների իրավունքների պաշտպանությամբ զբաղվելն է: Մնում է միայն այս կոնտեքստում հավելել, որ Թագուհին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման ժամանակ նշել էր, որ նոր մշակույթի հիմքեր է փորձելու դնել նոր ԱԺ-ում:

Անդրադառնանք նորաթուխ պատգամավորի երեկվա հարցազրույցին՝ որի սկսզբում հակադարձելով հաղորդավարի այն հարցին, թե ծանր չէ՞ արդյոք իշխանության ներկայացուցչի բեռը կրելը, նշել է.«Ինձ մի ասեք իշխանության ներկայացուցիչ, քանի որ մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովուրդին»…

Օրենսդրական դաշտից անտեղյակ Թագուհի Ղազարյանը (այս մասին ասել է նաև ինքը՝ Թագուհին) խոստովանում է, որ օրենքներին հասցրել է ծանոթանալ միայն անցնող մի քանի ամիսների ընթացքում և հույս է հայտնում, որ մյուս կետերն էլ պատգամավոր եղած ժամանակ է սովորելու, կարծես այս կնոջը ընտրել են, որպեսզի իր կրթության, ինտելեկտի զարգացման հարցը լուծեն. այլ գործառույթ նա չունի ԱԺ-ում:

Հիշեցնենք, որ Թագուհի Ղազարյանը նույն հարցազրույցում հայտարարեց, թե Ասյա Խաչատրյանի նկատմամբ նախորդ տարվա սկզբին տեղի ունեցած գործողությունները շարունակում են իր համար մնալ անօրինական. «Չեմ զղջում նաև իմ ակցիաների համար, որոնք կազմակերպված էին ի պաշտպանություն Ասյա Խաչատրյանի»:

Պարզվում է՝ խորհրդարան է գնացել անփորձ և մի բան էլ՝ ցանկանում է տարբեր ՀԿ-ներում ստանձնած պարտավորությունները բարձրացնել օրենսդիրում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *