Հայաստանում Սուրբ Հարության տոնին (Սուրբ Զատիկ) ընդառաջ նկատվում են թանկացումներ: Որոշ մթերքների պահանջարկի հետ մեկտեղ՝ ավելացել են դրանց գները: Այս մասին վկայում են նաև ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Գնաճ նկատվում է ձկնամթերքի, ձվի, բանջարեղենի շուկաներում: Օրինակ՝ մարտ ամսին ձկնեղենի շուկայում նկատվում է 15.7 տոկոս գնաճ՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը շրջել է խանութներով և ֆիքսել վերոնշյալ շուկաներում առկա գնաճը:

 

Եթե օրեր առաջ ձուկը վաճառվում էր կիլոգրամը 1950 դրամով, այսօր դրա արժեքը սկսվում է 2090 դրամից:

Ահռելի թանկացում է նկատվում բանջարեղենի որոշ տեսակների վրա: Խոսքը վերաբերում է, հատկապես, մանդակին և շուշանին:

Ձվի արժեքը տատանվում է 65-75 դրամի սահմանում

Սոնա Հարությունյան