Սպանել, այնուհետև մեքենան այրել են. հայտնաբերվել է 6 պարկուճ

timthumb

Դեկտեմբերի 6-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հ/Ա Բ-4 թաղամասի ծննդատան մոտակայքում ավտոմեքենա է այրվում, սրահում մահացած քաղաքացի կա:

Մեկնած օպերատիվ խումբը Բաբաջանյան փողոցի թիվ 13/2 հասցեի մոտ, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերել է 1979 թ. ծնված Արշակ Գալստյանի դիակը` հրազենային վնասվածքներով:

Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է 5.45 տրամաչափի 6 պարկուճ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում ճշտվել է կասկածյալի ինքնությունը:

Կան բերման ենթարկված անձինք:

Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի որոնողական միջոցառումները շարունակվում են:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *