Սպանության մասնակիցները մանկության ընկերներ են. նոր մանրամասներ՝ Ալավերդու դաժան սպանությունից

timthumb (5)

ԼՈւՐԵՐ.com-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել այսօր Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի ունեցած սպանությունից: Ըստ մեր աղբյուրների՝ սպանված՝ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի 3/6 շենքի բնակիչ 30-ամյա Հայկ Սիրադեղյանը, 26-ամյա Արմեն Մակոյանի և 28-ամյա Գարիկ Դ-ի հետ, սպանության վայր հանդիսացող ավտոտնակում խմել են, հետո տեղի է ունեցել վիճաբանություն, որն էլ հանգեցրել է դաժան սպանության:

3 երիտասարդները նույն թաղամասի բնակիչներ են, մանկության ընկերներ:

ԼՈւՐԵՐ.com-ին Ալավերդու բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Մոսինյանը հայտնեց, որ դանակահարված երիտասարդը՝ Արմեն Մակոյանը, հիվանդանոց է տեղափոխվել անգիտակից վիճակում, սակայն այս պահին նրա վիճակը գնահատվում է բավարար և կյանքին վտանգ չի սպառնում. «Տարբեր վնասվածքներ ստացած երիտասարդի վիճակը ծանր է, բայց կյանքին վտանգ չի սպառնում, իսկ մյուս երիտասարդը՝ Հայկ Սիրադեղյանը, մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին»:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիրվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Թումանյանի բաժին են բերման ենթարկել Ալավերդի քաղաքի բնակիչ, 28-ամյա Գարիկ Դ.-ին, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 29-ին, փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին եւ 112-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել քննչական խումբ, մշակվել քննչական պլան, եւ իրականացվել մեծածավալ քննչական, պերատիվ-որոնողական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում` ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով եւս Ալավերդի քաղաքի բնակիչ է, ծնված 1989 թ.։ Կասկածյալը ձերբակալվել է։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *