Սպանվածը Վահագն Աբգարյանի թիկնապահ Կակուլին է. մանրամասներ

timthumb

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ հնչել են կրակոցներ, որի հետևանքով սպանվել է Գագիկ Մոսինյանը, հրազենային վիրավորում է ստացել և «Աստղիկ» ԲԿ-ում վիրահատվում է Ալավերդում հայտնի՝ քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ սպանվածը քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի թիկնապահներից է: Ըստ Ալավերդի քաղաքի մեր  աղբյուրների՝ Վահագն Աբգարյանը մշտապես շրջելիս է եղել նրա և այլ թիկնապահների ուղեկցությամբ:

Գագիկ Մոսինյանն առավել հայտնի է «Կակուլի» մականվամբ: Ժամանակին զբաղվել է ըմբշամարտով:

Եւ քանի որ վերջին մեկ տարում սա արդեն 3-րդ սպանության դեպքն է մարզում հայտնի երկու քրեական խմբավորումների մասնակցությամբ, տեղացիները մտավախություն ունեն, որ այս սպանությունը դեռ վերջը չէ եւ քանի դեռ հանցավոր խմբավորումների պարագլուխները ողջ են, կարող են նոր զոհեր լինել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *