Սպիտակի ոլորաններում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ մայոր

timthumb (10)

Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 07:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, 32-ամյա Արտակ Գրիգորյանը իր վարած Mercedes ML մակնիշի 84 DD 777 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում, դեպի Վանաձոր ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 150 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով վարորդ Ա. Գրիգորյանը տեղում մահացել է:

Մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում ՝ որպես ավտոտեխնիկական մասի պետ, կոչումով մայոր էր:

Առավել մանրամասն՝ shamshyan.com-ում:

 

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *