Սվիտալսկին աշխատեց ոսկերչական ճշգրտությամբ. քաղաքագետ

timthumb (1)

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այն համոզման է, որ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին աշխատեց ոսկերչական ճշգրտությամբ. «Հայաստան-ԵՄ գործընթացը բխում է բացառապես հայկական պետության շահերից, հավասարակշռում արտաքին քաղաքականությունը և թուլացնում ռուսական գերհագեցած ազդեցությունը: Կարելի է ասել, որ Սվիտալսկին աշխատեց ոսկերչական ճշգրտությամբ»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է վարի բազմավեկտոր քաղաքականություն՝ մնալով, սակայն, հայաստանակենտրոն:

Ըստ քաղաքագետի՝  Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումից հետո թեև կլինեն հակադիր բևեռներ, սակայն համաձայնագիրը հայկական կողմը պետք է օգտագործի սեփական պետության ամրապնդման համար. «Իհարկե, մեր երկրում կլինեն սև-մութ ուժեր, որոնք կփորձեն վիժեցնել Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը, սակայն պետք է անել ամեն ինչ՝ խուսափելու համար նման զարգացումներից»,- ասաց Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետը չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ ՀՀ-ԵՄ համաձայանգրի ստորագրումից հետո Հայաստանում հակառուսական տրամադրություններ են նկատվում: «Այլ բան է, որ ժամանակ առ ժամանակ ծայրահեղ հակառուսական տեսակետեր են հնչում»,-ասաց ա:

Խոսելով ներքակաղաքական զարգացումների մասին՝ Լևոն Շիրինյանն անդրադարձավ Հանրապետական որոշ պատգամավորների՝ իր բնորոշմամբ՝ հակաազգային տեսակետներին..«Հայաստանում առաջացել է մի վիճակ, որ աղքատները միս ու կարագ չեն էլ ուտում: Բայց պաշտոնյաներն էլ պետք է վստահ լինեն, որ միս ուտելով՝ խոլեստերին ու ճարպ են վաստակում: Նրանք պետք է հիշեն, որ միս ու կարգ չուտող խեղճ ժողովրդի երեխաները ծառայում են սահմանին»:

Վերջում քաղաքագետն անդրադարձավ ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցին՝ նշելով, որ այս իրողությունը բացարձակապես բխում է ԱՄՆ-ի շահերից: «Սակայն այս հայտարարությունը խայտառակություն է»,- ամփոփեց Լևոն Շիրինյանը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *