Ստամբուլի օդանավակայանում ծափողջույններով են դիմավորել հայ օդաչուին

timthumb (6)

Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում տեղացած հզոր կարկուտից անմիջապես հետո Աթաթուրքի անվան օդանավակայանում ներկաները նկարահանել և համացանցում տեղադրել են տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է օդաչուն վայրէջք կատարում կարկուտից ավերված առաջնամասով ինքնաթիռով:

Տեղական լրատվամիջոցների հաղորդումների համաձայն՝ A-230 ինքնաթիռը պատկանել է թուրքական Atlas Global ավիաընկերությանը և իրականացնելիս է եղել Ստամբուլ- Էրջան (Հյուսիսայի Կիպրոս) չվերթը, երբ 1200 մետր բարձրության վրա խնձորի մեծության կարկուտը կոտրել է օդաչուների խցիկի ապակին և ցանցի վերածել ինքնաթիռի առաջնամասը:

121 ուղևորի և անձնակազմի 6 անդամների կյանքը փրկելու համար օդաչու Ալեքսանդր Ակոպովը որոշում է կայացրել վերադառնալ ու վայրէջք կատարել Աթաթուրքի օդանավակայանում:

Ըստ լրատվամիջոցների՝ օդաչու Ակոպովը Ուկրաինայի քաղաքացի է, ունի 30 տարվա աշխատանքային փորձ:

Աթաթուրքի օդանավակայանում ականատեսների արձանագրած կադրերից պարզ է դառում, որ հայ օդաչուի հերոսական քայլը ծափերով ու հիացական բացականչություններով են ողջունել, թեև մինչ վայրէջքի պահը կասկածում էին, որ դա նրան կհաջողվի:
armeniasputnik.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *