Ստամբուլում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

timthumb (12)

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին հիշատակի արարողություններ տեղի կունենան Ստամբուլում: Կեսօրին Ցեղասպանության նահատակներին կհիշեն քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում’ Սուլթանահմեթ հրապարակում:

15:00-ին Շիշլիի հայկական գերեզմանատանը հիշատակի արարողություն տեղի կունենա 2011 թվականի ապրիլի 24-ին բանակում սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչըի գերեզմանի մոտ: Հավաքվածները ծաղիկներ կխոնարհեն Սևակի հիշատակին և աղոթք կհղեն առ Աստված:

19:15-ին հիշատակի արարողությունները կեզրափակվեն Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող Թունել հրապարակում:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *