Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կուտակված 395 բեռնատար կա

timthumb (1)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեկտեմբերի 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ առկա է մերկասառույց, ուստի բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 395 բեռնատար:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *