Սրբապղծություն պաշտոնյայի «աչքը մտնելու» համար. ընտանեկան գերեզմանատեղին վերավաճառել են դատախազին

timthumb (8)


ԼՈւՐԵՐ.com
-ի թղթակցի հետ զրույցում Լուսինե Հակոբյանը պատմեց, որ Գյումրու թիվ 2 գերեզմանատանը անարգել են իր հոր՝ Հենրիկ Հակոբյանի գերեզմանատեղին: Բանն այն է, որ «Հավերժ Հիշատակ» ՓԲԸ-ի տնօրեն Կոստիկ Ավետիսյանը, ընտանեկան գերեզմանատեղին, որտեղ թաղված են եղել քաղաքացու հայրը, եղբայրն ու տատիկը, մի քանիսի հետ հանցավոր համագործակցության գալով՝ որոշակի գումարով վաճառել է Շիրակի նախկին դատախազ Կարեն Շահբազյանին։

«Հայրս մահացել է 27.03.2013թ. և հուղարկավորվել Գյումրու թիվ 2 գերեզմանատանը գտնվող մեր ընտանեկան գերեզմանոցում: Ես և քույրս վերջին անգամ այնտեղ այցելել էինք 2016թ. մայիսին, սակայն հաջորդ այցելության ժամանակ՝ 2017թ. օգոստոսին, պարզեցինք, որ գերեզմանի տեղում կառուցված է նոր գերեզման և այդտեղ թաղված է մեկ այլ անձ՝ Շիրակի նախկին դատախազ Կարեն Շահբազյանի մայրը: Բայց ոչ մենք ենք իմացել, որ մեր ընտանեկան գերեզմանի տարածքը տրամադրվել է այլ քաղաքացու, ոչ էլ՝ նոր հուղարկավորվածի հարազատները: Մենք, տեսնելով, որ մարդը մեծ ծախս է արել գերեզման կառուցելու համար՝ համաձայնվեցինք, որպեսզի մեր հարազատների դիակները տեղափոխեն այլ տարածք: Թիվ 2 գերեզմանի տնօրեն Կոստիկ Ավետիսյանի հետ պայմանավորվել էինք, որպեսզի նշանակված օրը՝ ժ. 16:00-ին հանեն դիակները, սակայն հաշվի չառնելով մեր պայմանավորվածությունը, վերջինս այդ գործողությունը կատարել էր նշված օրվա նախորդող գիշերը, ինչը մեզ մոտ կասկած հարուցեց: Այնուհետև, երբ մենք դիմեցինք դատարան, քննությամբ պարզվեց գերեզմանափորերի ինքնությունը, ովքեր հանել էին դագաղը։ Վերջիններս ցուցմունք տալու ժամանակ ասել էին, որ մեր երեք հարազատներից մեկի՝ հորս դին գիշերով հանել, գցել են կոյուղաջրի մեջ»,- ասաց Լուսինե Հակոբյանը՝ ընդգծելով այն հանգամանքը, որ գերեզմանատեղին որպես ազատ տարածք են տրամադրել նախկին դատախազին:

Նա նշեց՝ իրենց պահանջն այն է, որ գործի հետ առնչություն ունեցող յուրաքանչյուր ոք պատժվի՝ իրենց հոր գերեզմանն անարգելու համար. «Գործով կալանավորվել է Մկրտիչ Մելքոնյանը, ով ըստ «Հավերժ հիշատակի» տնօրենի Կոստիկ Ավետիսյանի, ներկայացել է գերեզմանի տարածքի տնօրեն և իրենք փողը վերցրել, փոխանցել են նրան: Իսկ մյուս անձը գերեզմանատան վարիչն էր՝ Պապիկը, ով մահացել է: Մեր նպատակն է, որ Կոստիկ Ավետիսյանը, ով ընդամենը մի քանի օր է ձերբակալված եղել և մյուս հանցագործները պատիժվեն»,- նշեց մեր զրուցակիցը:

Նշենք՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարականով խարդախությամբ գումար հափշտակելու կասկածանքով 2017թ. օգոստոսի 30-ին ձերբակալվել էր Գյումրու քաղաքապետարանի «Հավերժ Հիշատակ» ՓԲԸ-ի տնօրեն Կոստիկ Սարգիսի Ավետիսյանը:

Նշենք նաև, որ գործով հարուցվել էր քրեական գործ: Գյումրիում հանգուցյալի գերեզմանը, դիակն անարգելու և գերեզմանատեղին այլ անձի վաճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել էր դրանց կատարմանը նպաստող պայմաններն առ այն, որ գերեզմանատեղերը չունեն համարակալումներ, հատակագծեր և քաղաքացիներին չեն տրամադրվում վկայականներ։

Բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ փակ բաժնետիրական ընկերության հատկացվող գերեզմանատեղերի վերաբերյալ հաշվառում չի իրականացվում, ինչպես նաև հատակագծեր չեն տրամադրվում: Չեն տրամադրվում նաև գերեզմանների վկայականներ, քանի որ 1988 թթ դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո ընկերության կողմից շահագործվող գերեզմանատներում գերեզմանատեղերը չունեն համարակալումներ (ծառուղի, հատված, շարք) և հատակագծեր:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *