Սփյուռքից միլիարդների ներդրումներ են հոսելու Հայաստան

timthumb

«Համաժողվրդական այս շարժումը հայ-ռուսական հարաբերությունների համար որևէ սպառնալիք չի ստեղծում»,-այսօր Ազգային ժողովում իր ծրագրային դրույթները պատգամավորներին ներկայացրեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

ի թիվս այլ ծրագրային կետերի՝ Փաշինյանը նշեց, որ իրենք  մեծ կարևորություն են տալիս Ֆրանկոֆոնիային միջոցառմանը, հավատարիմ են մնալու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հայեցակարգին, խորացնելու են հարաբերությունները Չինաստանի հետ, Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար կենսական է Արցախի ժողովրդի՝ իր ճակատագիրը որոշելու անքակտելի իրավունքը և հանձնառու են  խնդրի խաղաղ կարգավորմանը, որի հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերացնելու են տնտեսական մենաշնորհները և դա չեն անելու մարդկանց պատժելու համար, քանի որ իրենց գործողությունների հիմքում դրված է լինելու օրենքի հավասարությունը բոլորի համար։

Համաժողովրդական այս շարժման ներհայաստանյան կյանքին վերաբերող ամենակարևոր ուղերձն, ըստ վարչապետի թեկնածուի, արդարության պահանջն է․ «Անարդարության, կողմնակալության, վախի մթնոլորտը մարդկանց ուղեկցում էր ամենուր։ Հանրային քաղաքական կյանքում, զինվորական և պետական ծառայության ընթացում մարդիկ բախվում են այդ պրոբլեմի հետ, որին վերջ պետք է դրվի։  ՀՀ որևէ քաղաքացի իրեն նսեմացված չպետք է զգա ուժեղ մեջք չունենալու պարագայում, քանի որ այդ մեջքը լինելու է Սահմանադրությունը»,-ասաց Փաշինյանը և հավելեց, որ իր՝ վարչապետ ընտրվելու պարագայում, սփյուռքից միլիարդների ներդրումներ են հոսելու Հայաստան։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *