Սևանա լճից մեծ ծավալների ջրառ իրականացնելու հիմք ու նպատակ չկա. Արծվիկ Մինասյան

timthumb (3)

Սևանի  ջրառը կատարվել է և սեպտեմբերի 15-ին դադարեցվել, այս պահին որևէ ջրառ չի իրականացվում:

Այս մասին ամփոփիչ ասուլիսի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանությաննախարար Արծվիկ Մինասյանը:

«Սևանի հարցում մտահոգվելու խնդիր միշտ կա։ Սևանը մեզ համար ոչ միայն մեր ազգային հարստությունն է, այլ նաև էկոլոգիական, տնտեսական, սոցիալական մեծ արժեք է ներկայացնում։ Ջրառ իրականացվել է, սակայն սեպտեմբերի 15-ին կառավարությունն այն դադարեցրել է, և այս պահին ջրառ չի իրականացվում: Նախատեսված ցուցանիշը 3 սմ-ով ավելի ցածր է, քան նախորդ տարվանը, և այդ հարցում մեծ դեր ունեն եղանակային պայմանները»,- ընդգծեց ՀՀ բնապահպանության նախարարը:

Նրա խոսքով՝ ավելի մեծ ծավալների ջրառ իրականացնելու հիմք, նպատակ, ձգտում, փաստացի իրավիճակ չկա, և իրենք բացառելու են դա:

Մինասյանն ասաց, որ առաջիկայում լայն քննարկումներ կլինեն Սևանի վերաբերյալ` անդրադարձ է կատարվելու ջրաքիմիական, աշխարհագրական, կենսաբազմազանության խնդիրներին:
Արծվիկ Մինասյանի պնդմամբ, 2001-2002 թվականներին ընդունված օրենսդրական դաշտը այսօր էականորեն վերանայման կարիք ունի:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *