Սևանա լճից ջուրն ուզում են վերցնել, բայց ինչ կլինի լճի ապագան, չեն կարող ասել

timthumb (1)

Այսօր մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը: Քննարկվում է Կառավարության որոշումը, որով նախատեսվում է Սեւանա լճից օրենքով սահմանված 170 մլն խմ ջրի փոխարեն ջրառ անել մինչեւ 270 մլն խմ։

Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը հարց ուղղեց՝ արդյոք Կառավարության այս որոշումը իրականություն դարձնելուց առաջ արվե՞լ են լուրջ վերլուծություններ, թե այս քայլը երկարաժամկետ կտրվածքով ինչ հետևանք կունենա լճի վրա ապագայում:

«Իմ հարցն ապագային է վերաբերում»,- ասաց պատգամավորը՝ զեկուցողից հետաքրքվելով Սևանա լճից հավելյալ ջրառ անելու հետևանքների մասին:

Հարցին ի պատասխան՝ զեկուցող Արսեն Հարությունյանը նշեց, որ որևէ լուրջ վերուծություն չկա, և թե Սևանա լճից 270 մլն խմ ջրառ անելը ինչ հետևանք կարող է թողնել կամ ազդեցություն ունենալ ապագայում՝ չի կարող ասել:

ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին՝ արդյո՞ք Կառավարությունն այս որոշման հետագա ազդեցության և հետևանքների պատասխանատվությունը կարող է վերցնել իր վրա, Արսեն Հարությունյանը պատասխանեց.  «Որևիցե երաշխիք տալ, որ 2031 թվականին մենք կարող ենք ապահովել, որ լիճը 6 մետրով կբարձրացնա, որևէ մեկը չի կարող տալ»: 

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *