Սեյրան Օհանյանը առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ

f1527fdd9ef7d82e4eb13007062e31cfՍերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից հրաժարական տված եւ «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը ստեղծող ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ առաջիկա օրերին Սեյրան Օհանյանը հանդես կգա հայտարարությամբ։ «Վստահեցնում եմ՝ Սեյրան Օհանյանը առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ, կհայտարարի քաղաքականություն իր մուտքի մասին։ Նա կասի, թե որ ուժի հետ է գալիս եւ ինչպես, այդ ամենը կիմանանք նրանից։ Նա կիսում է իմ ներկայացրած տեսակետը երկրում ստեղծված իրավիճակի եւ դրանից ելքերի մասին»,-ասաց Դալլաքյանը։ Ի դեպ, նախորդ ասուլիսի ժամանակ Վիկտոր Դալլաքյանը հայտարարել էր, թե Սեյրան Օհանյանի ծրագրերից տեղյակ չէ։ Նա ասել էր, թե Օհանյանն իր գործունեության ու ծրագրերի մասին որեւէ հրապարակային հայտարարություն չի արել, ուստի ինքը եւս ձեռնպահ կմնա որեւէ գնահատականից: Դալլաքյանը նաեւ հայտարարել էր, թե բարձր է գնահատում Օհանյանի գործունեությունը եւ կարծում է, որ ցանկացած կուսակցության համար պատիվ կլիներ, որ նման պետական-ռազմական գործիչը համագործակցեր այդ կուսակցության հետ: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *