Սերժ Սարգսյանը սարսափում էր իմ ասուլիսից, ամբողջ օրն ինձ զանգում էր Արմեն Գեւորգյանը. Դալլաքյան

defaultՆախագահի աշխատակազմի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն այսօր՝ դեկտեմբերի 19-ին հրավիրված ասուլիսում մանրամասնել է, թե ինչպես էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր հրաժարականից հետո փորձում կանխել հրավիրվելիք ասուլիսը։ Նա իր հետ բերել էր Արմեն Գեւորգյանի՝ իրեն ուղղված հեռախոսազանգերի եւ նամակագրության պատճենը։

«2016 թվականի հոկտեմբերի 11-ի իմ ասուլիսից մեկ օր առաջ ինձ անընդհատ զանգահարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը եւ քաղաքային եւ ձեռքի հեռախոսահամարներից։ Ամբողջ օրը Արմեն Գեւորգյանը զանգահարել է ինձ, ես չեմ պատասխանել նրա զանգերին եւ հասկացել եմ, որ նպատակը 2016 թվականի հոկտեմբերի 11-ի իմ ասուլիսը չեղարկելն է։ Ուրեմն ժամերն եմ ձեզ ասում՝ զանգել է 18։51, 19։44, 20։31։ Զանգերին չպատասխանելուց հետո, ստացել եմ հետեւյալ հեխառոսագիրը. «Բարի երեկո, ունեմ հանձնարարություն ՀՀ նախագահից, խնդրում եմ զանգել։ Այսինքն՝ ՀՀ նախագահը, որը գտնվում էր Նյու Յորքում, փորձում էր ինձ հետ կապվել, որպեսզի ես ասուլիս չանեմ, նա սարսափում էր իմ ասուլիսից»։

  Լրագրողի դիտարկմանը, թե եթե չի պատասխանել՝ ի՞նչ գիտի, որ փորձում էր ասուլիսը չեղարկել, միգուցե Դալլաքյանը իր էր մոռացել եւ փորձում էին այն իրեն վերադարձնել, Դալլաքյանը հրաժարվեց արձագանքել այդ դիտարկմանը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *